ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական ԶԼՄ-ներին մտահոգել են Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում փակցված քարտեզները

 

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը
Դժգոհություն են հայտնում, որ Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ. վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները  ներկայացվում են մասնատված:
Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելը հնարավոր է ձերբակալի նրանց` «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:
«Եթե քարտեզները նույնիսկ վերացվեն, միևնույն է, նորերը կփակցվեն»,-ասված է աղբյուրում:
Նշվում է նաև, որ քարտեզում Օսմանյան Թուրքիան բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում Հայաստան, իսկ հարավ-արևելքում` Քուրդիստան:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: