ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները բացասական են եղել, նրանք վերադառնում են Երևան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտնել է, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսը թեստերի պատասխանները բացասական են եղել։

«Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ նա «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավից ժամանակ ինքը շփում է ունեցել Մեղրիի մի բնակչի հետ, ում մոտ մարտի 15-ին նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել։

«Մենք ամբողջ ընտանիքով մինչև հիմա գտնվում ենք Սևանում, քանի որ առաջին անգամ մեր ինքնամեկուսացման առիթը բրազիլիայի նախագահն էր, ում կնոջ հետ հանդիպել էր Աննան։ Մենք այդ դեպքի մասին իմանալուց հետո հանձնեցինք թեստ, որը բացասական էր։ Այսօր էլ դեռ ինքնամեկուսացած ենք, քանի որ այսօր նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք է արձանագրվել մի բնակչի մոտ, ում հետ ես ոչ շատ սերտ շփում եմ ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։

Նա Մեղրիի բնակիչ է, որի հետ հանդիպել ենք Վայքում, անցնելիս ուղղակի շփվել ենք: Դրվագներից մեկում մենք մտանք բիստրո, և պարզվեց, որ այդ բիստրոյում այդ քաղաքացու մոտքվ անցել ենք, շփվել ենք: Գիշերը թեստի պատասխանը կլինի: 

Ես կրկին թեստ եմ հանձնել մոտ մեկ ժամ առաջ, որի պատասխանները կլինեն կեսգիշերն անց։ Պատասխանի դրական լինելու դեպքում ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը, իսկ բացասականի դեպքում՝ մարտի 16-ին՝ առավոտյան, կվերադառնամ Երևան»,- նշել էր Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: