ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը:


«Երեկ անմիջապես եղավ քաղաքապետի հանձնարարականը, որ մենք պետք է մասնագիտացված ընկերության կողմից ախտահանում իրականացնենք նաև մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի միջոցներով: Ամբողջությամբ դաշտը վերցրել ենք մեր հսկողության տակ, ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով. կախտահանվի և՛ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը և մասնավոր երթուղիների շարժակազմերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:


Մեր նկարահանող խումբն այսօր մայրաքաղաքի երթուղիները սպասարկող մասնավոր ընկերության ամենամեծ հավաքակայաններից մեկում էր: Աշխատանքներն իրականացվում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից: Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով:


«Մեր ընկերությունը սպասարկում է 11 երթուղի: Վաղն արդեն ամբողջությամբ կունենանք ախտահանված մեքենաներ»,- նշում է «ՄՈՒԱՏ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Բեգլարյանը:


Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Մասնագիտացված հատուկ խմբերը կաշխատեն ողջ գիշեր, որպեսզի արդեն առավոտյան միկրոավտոբուսները, ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն ախտահանված ու պատրաստ լինեն շահագործման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: