ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կստեղծվի արագ արձագանքման շտաբ

Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծել արագ արձագանքման շտաբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Արագ արձագանքման շտաբի աշխատակիցները կապ կպահեն համապատասխան գերատեսչությունների հետ, տարբեր մարմինների հետ, որպեսզի ցանկացած խնդրի տրվի արագ լուծում։ Խորհրդակցության արդյունքում նշանակվել են պատասխանատուներ՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և այլ ուժային մարմինների հետ աշխատանքի համար։ Մարտի 16-ից գործում է թեժ գիծ, որին կարելի է դիմել ցանկացած հարցով, սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը, հորդորում և խնդրում եմ, որպեսզի մեր քաղաքացիները զանգեն խելամիտ և իրավիճակին վերաբերող հարցերով»,- նշեց Գասպարյանը։

Գասպարյանն ընդգծեց, որ թեժ գիծը սպասարկող աշխատակիցները մշտապես կապի մեջ են լինելու հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ոստիկանության և այլ կառույցների հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: