ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ղազախստան սահմանափակվել է

Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը ժամը 07։00-ը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ 

«Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների  նկատմամբ.

  • Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ, 
  • ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ,
  • Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք,
  • Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: