ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանին օգնություն են տրամադրել մի շարք երկրներից և միջազգային կազմակերպություններից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները, փոխանցվում է News.am-ը

Եվ այսպես, մեր երկրին Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական հիմնադրամը (unicef)  տրամադրել է 9.290 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի օգնություն (մեկանգամյա օգտագործման պլաստմասսե ներարկիչներ՝  ասեղներով (732 կգ ընդհանուր քաշով)):

Հայաստանին օգնություն են ուղակել նաև՝

Նիդեռլանդների Շրջակա միջավայրի և հանրային առողջության ազգային ինստիտուտը՝ կորոնավիրուսի լաբորատոր թեստեր՝ 13.7 կգ ընդհանուր քաշով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կարմրուկի և կարմրախտի լաբորատոր թեստեր՝ 6.5 կգ ընդհանուր քաշով, 1,014 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ:

Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը՝  ախտորոշիչներ՝ 12.56 կգ ընդհանուր քաշով, 453,151.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ:

Ամբողջ օգնությունը հատկացվելու է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ին՝  բժշկական կենտրոններին, պոլիկլինիկաներին և ծննդատներին անհատույց բաշխելու նպատակով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: