ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուլեյմանիի սպանության համար Վաշինգտոնին տրված պատասխանը դեռևս չի ավարտվել. Ռոհանի

currenttime.tv

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին պատասխանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, սակայն այդ ամենով պատասխանը դեռևս ավարտված չէ: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին

Իրանի նախագահի խոսքերը հնչել են Իրաքում տեղակայված Թաջի ռազմակայանի հրթիռակոծման ֆոնին, որի հետևանքով մահացել և վիրավորվել է ամերիկացի մի քանի զինծառայող:

Վաշինգտոնում  հրթիռակոծման պատասխանատվությունը դրել են իրանամետ շիական խմբավորումների վրա: Իրանը հայտնել է, որ իր նկատմամբ մեղադրանքներն անհիմն են:

«Ամերիկացիները սպանել են մեր փառավոր գեներալին, մենք դա անպատասխան չենք թողել և երբեք չենք թողնի»,- ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երբեք չի մոռանա Իրանի կողմից Իրաքում տեղակայված ռազմակայանի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածը, «քանի որ նրանք առաջին անգամ վճռորոշ և արագ հարված ստացան իրենց կատարած բարբարոսական սխալի համար»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: