ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն դադարեցնում է մոնիտորինգի անցկացումը սահմանագծին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները արցախյան հակամարտության գոտում: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Կասպրշիկի տարածած հայտարարությունում ասված է. «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առկա իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակմանը, միջազգային և տեղական անձնակազմերի համար տեղաշարժի սահմանափակումներին, ինչպես նաև անձնական շփումների սահմանափակմանը՝ վարակման ռիսկը նվազեցնելու նպատակով:

Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների չեղարկումը:

Մինչ այդ, ես շարունակում եմ կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: