ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Բելառուսի նախագահն անեկդոտ է պատմել կորոնավիրուսի, օղու և Ժիրինովսկու մասին

belnovosti.by

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում համաճարակային իրավիճակի մասին քննարկման ժամանակ անեկդոտ է պատմել ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Քննադատեց նա (Ժիրինովսկին), որ օղի չի կարելի, ինչ շոգեբաղնիք, Լուկաշենկոն սխալ է: Գալիս է տուն ու կնոջն ասում է. «100 գրամ լցրու, բուժվեմ կորոնավիրուսից»: Կինը նրան պատասխանում է. «Վոլոդյա, ախր դու հենց նոր քննադատում էիր Լուկաշենկոյին և ասում, որ օղին չի օգնում»: «Ես դա մյուսների համար էի ասում, իսկ ինձ լցրու: Լուկաշենկոն հիմար չէ, մի բան գիտի, որ ասում է»: Կինը նրան նորից ասում է. «Վոլոդյա, ախր ռուսները բաղնիքից հետո են 100 գրամ խմում»: Ժիրինովսկին. «Դա ռուսական ձևով, իսկ ես հրեականով եմ անում, 100 գրամ բաղնիքից առաջ և 100 գրամ բաղնիքից հետո: Լցրու»: Անեկդոտի է նման, հատկապես, որ մեր թեմային մոտ է: Ներողություն եմ խնդրում Վլադիմիր Վոլֆովիչից, բայց չէի կարող ինձ թույլ տալ չպատմել այս»,-ասել է Բելառուսի նախագահը:

Ավելի վաղ Լուկաշենկոն պաշտոնյաներին մի քանի խորհուրդներ էր տվել կորոնավիրուսով չվարակվելու համար: Մասնավորապես, նա խորհուրդ էր տվել ավելի հաճախ լվանալ ձեռքերը և ժամանակին սնվել: Բելառուսի առաջնորդը հայտարարել էր նաև, որ վիրուսի դեմ կարելի է պայքարել օղու միջոցով և շաբաթական երկու-երեք անգամ շոգեբաղնիք գնալով: Ժիրինովսկին, իր հերթին, քննադատել էր Լուկաշենկոյի խորհուրդները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 9 կմ/ժ
26 C°
 
18°  29° 
12.07.2020
18°  28° 
13.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: