ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանի գրասենյակը մանրամասներ է ներկայացնում Մելանյա Թրամփի հետ հանդիպումից

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը մանրամասներ է ներկայացնում մարտի 4-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպումից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը կայացել էր Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ:

«Մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մելանյա Թրամփի կարճատև առանձնազրույցը: Մելանյա Թրամփը ողջունել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ և կարևորել է նրա մասնակցությունը մրցանակաբաշխությանը: Աննա Հակոբյանն անդրադարձել է իր գործունեությանը հիմնադրամների հետ կապված: Երկու կողմերն էլ խոսել են երկու երկրների ղեկավարների տիկինների դերի ու առաքելության մասին, այդ համատեքստում կարևորել են կանանց դերն ու նշանակությունը: Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփը քննարկել են մրցանակաբաշխության անցկացումը, նշել են, որ նման միջոցառումները կենսական նշանակություն ունեն ու մեծ օրինակ են ծառայում, ոգեշնչում են մյուս կանանց»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: