ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Հայաստան-Արցախ հարաբերություններին Արցախի նախագահի թեկնածուների և քաղաքական ուժերի մոտեցումների երանգային որոշ տարբերությունները

Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուները և քաղաքական ուժերը հիմնականում իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել են Հայաստան-Արցախ հարաբերություններին:

Ընդհանուր առմամբ, և՛ նախագահի թեկնածուների, և՛ քաղաքական ուժերի մոտեցումները Հայաստան-Արցախ հարաբերություններին նորություն չեն պարունակում: Մասնավորապես, առաջարկվում է խորացնել Հայաստանի և Արցախի ինտեգրումը` հետագայում Արցախը Հայատանին միանալու տեսլականով (Հայկ Խանումյան Ազգային վերածնունդ» կուսակցություն), Մասիս Մայիլյան («Մայիլյան - Նոր Արցախ» դաշինք)Մելսիկ Պողոսյան (ինքնաառաջադրված), «Միասնական հայրենիք» կուսակցություն, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք)Հայաստան-Արցախ հարաբերություններին հաղորդել իրավապայմանագրային հիմք (Վիտալի Բալասանյան («Արդարություն» կուսակցություն), Սերգեյ Ամիրյան (ինքնաառաջադրված), Բելա Լալայան (ինքնաառաջադրված), Դավիթ Իշխանյան (ՀՅ Դաշնակցություն)):  Որոշ թեկնածուներ և քաղաքական ուժեր Հայաստան-Արցախ հարաբերությունները դիտարկում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարի ներքո (Դավիթ Բաբայան (Արցախի Պահպանողական կուսակցություն), Արայիկ Հարությունյան («Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք»), Դավիթ Իշխանյան (ՀՅ Դաշնակցություն), Աշոտ Ղուլյան  (Արցախի Ժողովրդավարական կուսակցություն), Ռուսլան Իսրայելյան («Անկախության Սերունդ» կուսակցություն), Արցախի «Արդարություն» կուսակցություն), իսկ որոշներն էլ առաջարկում են ստեղծել միասնակ հայրենիք՝ միանալով Հայաստանին (Բալայան Քրիստին (ինքնաառաջադրված), Վահան Բադասյան («Միացյալ Հայաստան» կուսակցություն)):

Իհարկե, քաղաքական ուժերը և նախագահի թեկնածուներն իրենց մոտեցումներում ունեն երանգային որոշակի տարբերություններ: Օրինակ, նախագահի թեկնածուներից Սերգեյ Ամիրյանն առաջարկում է Հայաստանի հետ ռազմավարական պայմանագիր ստորագրել` ընդունելով Հայաստանի գերակայությունը:

Վիտալի Բալասանյանն, առաջարկելով Հայաստանի և Արցախի միջև կնքել ռազմավարական դաշինք ձևավորելու մասին միջպետական պայմանագիր, առաջարկում է նաև Վերահսկողական գործառույթներով օժտված Համահայկական ազգային պալատի հիմնում, որի մեջ ընդգրկված կլինեն Արցախի, Հայաստանի և արտերկրում բնակվող մեր հայրենակիցները:

Աշոտ Ղուլյանն առաջարկում է համահայկական եռակողմ գործակցությունը ներկայացնող որևէ ձևաչափով քաղաքական մարմնի (օրինակ՝ Համահայկական Սենատի) ստեղծումը։

Մանրամասները՝ «Արմեդիա» ՏՎԳ կողմից ներկայացված աղյուսակ-ում, որտեղ ներկայացված են առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 5 կմ/ժ
21 C°
 
14°  28° 
04.06.2020
17°  27° 
05.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: