ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով արտահաստիքային խորհրդական, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

«Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը», - հայտնում է կայքը:

Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին)  հարցերով խորհրդականը:

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես դա արվում այլ երկրներում եւ պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում», - իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: