ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիաբանկ. 20 մլն դրամ` ավելի քան 200 բուժաշխատողի` նվիրված աշխատանքի համար

Ամերիաբանկը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով: 

Ամերիաբանկը, որպես կորպորատիվ բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, որոշում է կայացրել  գումարը տրամադրել ավելի քան 200 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում:

Բանկը առաջնորդվում է բացառապես առողջ հանրություն ունենալու առաջնայությամբ և գտնում է, որ համատեղ ջանքերով ու օգնությամբ կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերները միասին: 

Այս օրերին Ամերիաբանկը իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ` ստեղծված իրավիճակում իր ներդրումն ունենալով ինչպես վարակի տարածումը կանխարգելելու, այնպես էլ աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու գործում: Բանկը տրամադրում է «վարկային արձակուրդ» ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև մի շարք այլ արտոնություններ` հեռահար սպասարկման ոլորտում:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: