ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսի ակտիվությունը հնարավոր է նվազի ապրիլ-մայիս ամիսներին. ռուս փորձագետ

BBC

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության գլխավոր անկախ համաճարակաբան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության և ապացուցողական բժշկության ամբիոնի վարիչ Նիկոլայ Բրիկոն կարծում է, որ սեզոնային փոփոխությունը կարող է իր ազդեցությունն ունենալ նոր տիպի կորոնավիրուսի ակտիվության վրա, դրա դինամիկան հնարավոր է նվազի ապրիլ-մայիս ամիսներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Կարծում եմ, որ նրա ակտիվությունն ամեն դեպքում կնվազի սեզոնային փոփոխության հետ», - ասել է նա:

Փորձագետը կանխատեսում է, որ կորոնավիրուսի ակտիվությունը հնարավոր է կտրուկ անկում ապրի ապրիլ-մայիս ամիսներին:

Բրիկոն քիչ հավանական է համարում, որ նոր վարակով կարող են վարակվել աշխարհի բնակչության մեծ մասը:

Փորձագետի խոսքով՝ այն միջոցառումները, որոնք անցկացվում են գրեթե բոլոր երկրներում, կանխում են կորոնավիրուսի տարածումը:

Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր անկախ համաճարակաբանը հորդորում է մարդկանց չթերագնահատել նոր կորոնավիրուսային վարակի նշանակությունը, սակայն խուճապի մեջ էլ չընկնել:

«Ամեն դեպքում պետք է լուրջ վերաբերվենք վարակին և անենք ամեն ինչ, որպեսզի կանխենք դրա հետագա տարածումը», - ավելացրել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: