ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրապարակվել է թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տնից դուրս գալիս

Մարտի 24-ին՝ ժամը 23։59-ից ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, փոխանցում է Aysor.am-ը

«Սահմանվել են համապատասխան կանոններ և փաստաթղթավորում՝ տանից դուրս գալու վերաբերյալ։ Համապատասխան ձևաթուղթ կա՝ արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ է կոչվում», - ներկայացրել է Սուրեն Քրմոյանը։

Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը՝ նշելով, թե երբ են դուրս գալիս տանից և երբ են վերադառնալու։

«Վաղը, պարետի հանձնարարությամբ, ոստիկանության ուժերն ամբողջ հանրապետության տարածքում իրականացնելու են հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալ և հարցնել նպատակը և ստուգել փաստաթղթերը՝ անձը հաստատող և տեղաշարժման համապատասխան թերթիկը։ Համապատասխան թերթիկը չլինելու դեպքում ոստիկանները կիրառելու են օրենքով սահմանված միջոցառումներ», - ասել է Քրմոյանը։

Ձևաթուղթը քաղաքացիները կարող են ձեռք բերել covid19gov.am կայքից։

«Ցանկացած թղթի վրա քաղաքացիները պետք է ֆիքսեն ամսաթիվը, տեղաշարժվող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ելքի ժամը, հասցեն, այցեության վայրի հասցեն և նպատակը, վերադարձի ժամը», - մանրամասնել է Սուրեն Քրմոյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: