ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսին արձագանքը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում ներդրված քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է Panorama.am-ը։

Ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն», կարող է հչապարակել  միայն պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին: Նշվում է, որ կառավարությունը բացատրում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելու հիվանդների նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը, հայտարարելով, որ չկա հստակ ճշգրտություն, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուճապից, ագրեսիայից խուսափելու և կեղծ տեղեկությունների դեմ պայքարելու համար։ Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները կարևոր դեր են խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերի դեմ պայքարելու համար: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Իշխանությունների կողմից տրամադրված միայն տեղեկատվության հրապարակումը շատ խստացուցիչ միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և անհամաչափ տեղեկատվության հասանելիությունը»,-ասվում է Հարլեմ Դեզիրի հայտարարության մեջ:

Ասվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրատարակությունների համար առավելագույն տուգանքը հայտարարվել է 300 000 դրամ (մոտավորապես 600 դոլար): 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000 անգամ (1000-2000 դոլար):

Դեզիրը նաև հիշեցրել է նախորդ շաբաթ իր,  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաև  ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: