ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:

Հանրապետության նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-էմիրաթական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին, կարևորվել փոխգործակցության ակտիվացումը սննդի անվտանգության ոլորտում, ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին: «Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է մարդկանց համար: Մենք պետք է համագործակցենք բոլոր երկրների հետ, խոսքը միայն ԱՄԷ-ի կամ Հայաստանի մասին չէ: Պետք է համատեղ աշխատենք այս վիրուսը կանգնեցնելու համար,- ասել է դեսպանը, նշելով, որ դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն տանը մնալով և սոցիալական հեռավորություն պահպանելով:- Շատ կարևոր է պահպանել սոցիալական հեռավորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլ նաև՝ տանը երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ»:

Հանրապետության նախագահի հետ դեսպանի հանդիպման ժամանակ նույնպես, ինչպես նախագահ Սարգսյանի նախորդ հանդիպումների դեպքում, համապատասխան սոցիալական հեռավորություն է պահպանված եղել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: