ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանձնարարել է առավելագույն զգոնությամբ իրականացնել ամենօրյա հերթափոխերը, որպեսզի իրար փոխարինող խմբերը միմյանց հետ շփումներ չունենան, ինչպես նաև հաճախակի կատարվեն ջերմաչափումներ ու ախտահանումներ:

ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների և կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ վարակի տարածման հնարավոր վատագույն իրավիճակների համար մշակվում են գործողությունների հաջորդականության պլաններ, որպեսզի օպերատիվ և արդյունավետ իրականացնեն քաղաքացիների սպասարկումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 5 կմ/ժ
5 C°
 
  12° 
02.04.2020
  14° 
03.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: