ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրուցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Նշվում է, որ Նուբար Աֆեյանը Վեհափառ Հայրապետին մանրամասն ներկայացրել է իր ընկերության կատարած մասնագիտական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանք է հայտնել Նուբար Աֆեյանին՝ նրա աշխատանքը համարելով համամարդկային առաքելություն, որը պատիվ կբերի մեր ազգին ու հայրենիքին։

Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: