ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը որոշում է կայացրել կորոնավիրուսն այլևս «չինական վարակ» չանվանել. CNN

pbs.org

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսն այլևս չի ասոցացնի Չինաստանի հետ, ինչպես որ նախկինում էր արել՝ այն «չինական վարակ» անվանելով, փոխանցում է CNN-ը

«Տեսեք, բոլորն էլ գիտեն, որ դա Չինաստանից է եկել, բայց ես որոշում եմ կայացրել, որ մենք այդ ամենից այլևս մեծ հարց չենք սարքելու: Կարծում եմ՝ մարդիկ ամեն ինչ հասկանում են»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ չի ափսոսում վարակի վերաբերյալ իր օգտագործած արտահայտությունների համար: Նա ընդգծել է, որ «չինական վարակ» արտահայտությունը սկսել է կիրառել այն ժամանակ, երբ չինական լրատվամիջոցները սկսել են ամերիկացի զինծառայողներին մեղադրել վարակի տարածման համար:

Նշենք, որ անցած շաբաթ անդրադառնալով «չինական վարակ» արտահայտության՝ ռասիստական լինելու վերաբերյալ մեղադրանքներին, ԱՄՆ նախագահն ասել էր, որ դա այդպես չէ:

«Ոչ, այն ռասիստական չէ: Ուզում եմ ճշտում մտցնել. այն եկել է Չինաստանից»,- ասել էր Թրամփը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: