ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել

Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի եւ բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնավորապես՝ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ: Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին: Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգեւորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»,- գրել է վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 3 կմ/ժ
4 C°
 
  13° 
31.03.2020
  12° 
01.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: