Արմեն Սարգսյանը հեռավար առաջադրանք է տվել բժշկական և պոլիտեխնիկական համալսարանների ուսանողների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով երրորդ դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:
45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում մասնավորապես անդրադառնալով առողջապահության և տեխնոլոգիայի կապին, նախագահն ասել է, որ պատմության ընթացքում այս երկու ճյուղերը միշտ գոյատևել են միասին: «Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ Տեխնոլոգիան մշտապես սնվել է առողջապահությունից. առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։
Չխախտելով ավանդույթը՝ նախագահ Արմեն Սարգսյանն, ինչպես նախորդ՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսությունների ընթացքում, այս անգամ ևս տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին: «Բժիշները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, և երկրորդը, թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը,-ասել է նախագահը:-Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրրոդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:
Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:
Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները՝ «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում»:
Հանրապետության նախագահը նշել է, որ լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 22%
Քամի՝ 1,54 կմ/ժ