ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Զարմացած և ցնցված եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի համավարակի խայտառակ օգտագործմամբ․ ԵԽԽՎ զեկուցող

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողներ Սուննա Էվարսդոտիրը (Իսլանդիա), Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) և Սթեֆան Շեննախը (Ավստրիա) արձագանքել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ միջոցառումների շրջանակում «մեկուսացնել» երկրի քաղաքական ընդդիմությանը, հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Turan գործակալությունը:

«Ես զարմացած և ցնցված եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի համավարակի խայտառակ օգտագործմամբ, որ սկսեն երկրի քաղաքական ընդդիմությանը ճնշելու ևս մեկ արշավ»,- ասել է սըր Ռոջեր Գեյլը:

«Անհավանական է, որ պետության ղեկավարը հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակը չարաշահելով՝ այն օգտագործում է իր իշխանության ուժեղացման համար»,- ասել է նա:

«Նախագահ Ալիևի լեզուն իր երկրի օրինական քաղաքական ընդդիմությանը որպես դավաճանական «հինգերորդ շարասյուն» ներկայացնելու համար, խորապես ոչ ժողովրդավարական է»,- իր հերթին ասել է Շեննախը: «Հենց արտակարգ իրավիճակների ժամանակ են քաղաքական պլյուրալիզմը և կարծիք արտահայտելու ազատության պատասխանատու օգտագործումը առավել կարևոր, որ ապահովվեն քաղաքականության և հանրության շրջանում տեղեկությունների ազատ տարածման վերաբերյալ հրապարակային բանավեճերը»,- հավելել է նա:

Ի պատասխան «խուլիգանության» համար առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիկ Յաղուբովի կալանավորման մասին տեղեկությանը՝ մյուս զեկուցող Էվարսդոտիրն ասել է. «Այն ամենը, ինչ մինչև հիմա լսել եմ, վկայում են, որ պարոն Յաղուբովի դեմ գործը սարքված է, և նա կրկին քաղբանտարկյալ դարձավ»:

«Ըստ երևույթին, Ադրբեջանի կառավարությունը սկսում է ծրագրված քաղաքական բռնաճնշումների հերթական փուլը: Սա ոչ մի լավ բան չի խոստանում Եվրոպայի խորհրդում երկրի ապագայի համար»,- հայտարարել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 8 կմ/ժ
13 C°
 
16°  26° 
05.06.2020
15°  25° 
06.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: