ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել  է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պաշտոնական էջից:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ կողմից լրացուցիչ ռեսուրսների այս առաջին փաթեթը` կապված COVID-19 համաճարակի հետ: Հայ դատի հանձնախումբը խրախուսում է Հայաստանի համար Կոնգրեսի կողմից արդեն իսկ հատկացված միջոցների անհապաղ վերամշակումը` այս ճգնաժամի հաղթահարման համար»,- ասել է հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը:

Նշվում է, որ ընդհանուր փաթեթը կազմելու է 274 մլն դոլար և տրամադրվելու է աշխարհի 64 ամենավտանգված երկրներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: