Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արա Դարզիի և ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և այդ շարքում մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար հայազգի պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում ակադեմիկոս Կամալովի հետ քննարկվել են բժշկական ինժեներիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցերը։
Անդրադառնալով նոր կորոնավիրուսի վերաբերյալ Լորդ Դարզիի հետ իրենց նախորդ քննարկմանը՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը կարևորել է նոր կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու գործում ջանքերի համատեղումը և համագործակցությունը, փորձի փոխանակման և փոխօգնության անհրաժեշտությունը։ Նախագահը նշել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ հեռավար ուսուցման դասախոսության ընթացքում առաջարկել է ապագա բժիշկներին և ինժեներներին աշխատել նոր կորոնավիրուսի բուժման համար կիրառվող թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծելու և Հայաստանում արտադրելու ուղղությամբ:
Նախագահն առաջարկել է Լորդ Դարզիին դիտարկել Լոնդոնի կայսերեկան քոլեջի բժշկական ինժեներիայի ոլորտի մասնագետների կողմից իր այս նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու և հայկական երկու բուհերի հետ համագործակցության հնարավորությունը։
Նշենք, որ նախագահ Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ, որի ընթացքում վերջինս անդրադարձել էր ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին:
Այս համատեքստում նախագահը ողջունում է Լորդ Դարզիի, Նուբար Աֆեյանի, McKinsey&Company ընկերության Ճապոնիայի մասնաճյուղի կառավարիչ գործընկեր, ընկերության խորհրդի անդամ Անդրե Անդոնյանի, IDeA հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի գիտւթյան և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և խորհրդի անդամ, գործարար, ներդրող, բարերար Ռուբեն Վարդանյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ FAST հիմնադրամի կողմից կազմակերպվող և այսօր կայանալիք տեսակոնֆերանսը՝ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և գործնական աջակցության քայլերը քննարկելու նպատակով։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ