ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 330,88 դրամ ԱՐԾԱԹ - 274,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 917,24 դրամ

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: 

Խորհրդակցությանն արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ համակարգի աշխատակիցները իրականացնում են կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը, մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանը:

Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ կայանալիք համապետական նշանակության ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակաընթացքում ոստիկանությունը պետք է լիարժեք և արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնների պահպանմանը:


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
07.06.2020
   
08.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: