ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,76 դրամ ԱՐԾԱԹ - 273,16 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 811,8 դրամ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դեւեջյանի մահվան մասին։

 Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը:

Պատրիկ Դեւեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 26%
Քամի՝ 10 կմ/ժ
27 C°
 
16°  27° 
02.06.2020
17°  28° 
03.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: