ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանը վավերացրել է Հայաստանի հետ պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին համաձայնագիրը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է օրենք՝ նոտաների փոխանակման ձևում պաշտոնական փաստաթղթերի ճանաչման մասին համաձայնագրի վավերացման մասին, որով հաստատվում են Ղազախստանի և Հայաստանի իրավասու մարմինների կողմից կրկնակի հարկումից խուսափելու և եկամտահարկի ու գույքահարկի հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի շրջանակում տրված ռեզիդենտությունը: Այս մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է aysor.am-ը:

Համաձայնագիրը երկկողմ միջազգային պայմանագիր է և կնքվել է Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման պարզեցված կարգ սահմանելու նպատակով:

Ինչպես ավելի վաղ նշել էր Ղազախստանի առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովն, այս ընթացակարգը երկու պետությունների հարկատուներին հնարավորություն կտա հարկային գործակալին տրամադրել առանց ապոստիլիզացիայի բնակություն հաստատող փաստաթուղթ: Դա հնարավորություն կտա երկու պետությունների հարկ վճարողներին խուսափել կրկնակի հարկման ռիսկից:

Ղազախստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ներկայումս երկրում գրանցված է 42 իրավաբանական անձ՝ հայկական կապիտալի մասնակցությամբ:

2019թ.-ին Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 16 միլիոն դոլար, ինչը 2 միլիոն դոլարով ավելին է, քան 2018թ.-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: