ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. մարզպետ

Արդեն հայտարավել է, որ մեր մարզում ունենք մեծ թվով կորոնավիրուսով վարակվածներ, նրանց թիվը երեկվա տվյալներով հասնում է 85-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սագսյանը, փոխանցում է Tert.am-ը:

«Մեր հայրենակիցները խախտում եմ տեղաշարժման սահմանափակումները և ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում ենթարկվել են վարչական պատասխանատվության: Եղել են մեկուսացման ենթարկված անձիք, ովքեր խախտել են այդ պահանջները, հաճախել են աշխատանքի՝ վտանգելով իրենց գործընկերների առողջությունը»,- ասաց նա և կոչ արեց տարեցներին՝ մնալ տանը, քանի որ լինում են դեպքեր, երբ նրանք 6-7 հոգով իջնում են բակ ու զրուցում:

Մարզպետը ներկայացրել է նաև վարակվածների թիվը՝ ըստ համայնքների․ «Մասիս քաղաքում թվով 13, Նոր Խարբերդում 9-ը, Նոր Կյուրինում՝ 12, Այնթափում՝ 6, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբատում՝ 1, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, հնարավոր է շատանան, քանի որ կոնտակտավոր անձինք կան, Ջրաշենում՝ 6, Դիտակում՝ 2, Դալարում՝ 2, Դվինում՝ 1, Վերին Դվինում՝ 6, Այգեզարդում՝ 1,Նորաշենում՝ 2, Այգեպատում՝ 2, Այգեստանում՝ 1»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: