ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին նամակ կուղարկի Ոսկևանում 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ոսկևան համայնքի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ միջազգային կառույցներին հատուկ նամակ կուղարկի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

«Ոսկևան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ»,- գրել է Հովսեփյանը:

Հիշեցնենք՝ մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: