ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները

 

Հայաստանում ևս 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարեցնել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման, մեկը խուճապարահ լինելն է, մյուսն իրավիճակին շատ հանգիստ վերաբերվելն է: Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն հաջողվեց կառավարել: Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին: Շատերը մտածում են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Շատ կուզենայի կիսել ձեր լավատեսությունը: Եթե հոգ չտանենք մեր մասին, արտակարգ միջոցներ չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ: Կար վարկած, թե շատ շատերն են վարակվելու: Մենք խնդիր ունենք, որ այդ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի, այսինքն, այնպես չլինի, որ այնքան շատանան դեպքերը, որ առողջապահական համակարագը կաթվածահար լինի: Դրա համար հորդորում ենք մնալ տանը»,-ասաց վարչապետը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: