ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Աշխատանքից ազատվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Քոչինյանը ֆեյսբուքյան գրառում է արել:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ, ազատման դիմում եմ գրել զբաղեցրած պաշտոնից և այսօրվանից դադարեցնում եմ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իմ պարտականությունները։

Կարճատև դադար է պետք Թեկնածուական աշխատանքովս զբաղվելու համար։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր գործընկերներիս, լրագրողներին, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին, Hex Divison ընկերությանը՝ արդյունավետ համագործակցության և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար։

Ապագայում ևս իմ աշխատանքային գործունեության և ձեռնարկումների մեջ նշանաբան եմ ունենալու Հայաստանակենտրոնությունն ու հանրային շահը։

Առողջություն և աշխատանքային հաջողություններ բոլորիս»,– գրել է Արեգ Քոչինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 5 կմ/ժ
16 C°
 
14°  26° 
31.05.2020
14°  28° 
01.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: