ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին

© Sputnik / Asatur Yesayants.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի պատճառով 2 հայ զինծառայող և մեկ հայ երեխա հրազենային վիրավորում են ստացել։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

Ըստ Զասի` այդ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանի իրադրության կարգավորմանը և վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս ուշադրություն են հրավիրել և կողմերին կոչ են արել հակամարտության իրավիճակները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրացում թույլ չտալու նպատակով:

«Կողմերի զսպվածությունն ու իրադրության կարգավորումը հատկապես կարևոր են այս ժամանակաշրջանում, երբ բոլորիս համար նոր սպառնալիք է ի հայտ եկել, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ` կորոնավիրուսի համավարկը», - ընդգծել է Ստանիսլավ Զասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 5 կմ/ժ
17 C°
 
14°  26° 
31.05.2020
14°  28° 
01.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: