ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ

asbarez.com

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա` Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Էնդրյու Շոֆեր) հայտարարություն են տարածել Արցախում այսօր ընթացող ընտրությունների վերաբերյալ, հաղորդում է Panorama.am։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի գիտություն են ընդունում Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «ընդհանուր ընտրությունները», որի առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները գիտակցում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագան որոշելու հարցում՝ ելնելով 2019թ․-ի մարտի 9-ի համանախագահների հայտարարության մեջ վերահաստատված սկզբունքներից և տարրերից: Համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը եռանախագահող երկրների կամ որևէ այլ պետության կողմից չի ճանաչվում որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում, որ այս «ընտրությունների» արդյունքները կազդեն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը»,-ասվում է հայտարարության մեջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: