ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

ԱՄՆ-ը դիտարկում է գործողություններ, որոնք կարող են նպաստել հակամարտությունների կարգավորմանը. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը շատ է հպարտանում այն աշխատանքով, որը կատարվել է Ղարաբաղում վերջին 20 տարիներին։ Այս մասին ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում տեսաասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով Արցախում ականազերծման օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման մասին հարցին, փոխանցում է News.am-ը

«ԱՄՆ-ը ականազերծման օգնություն էր ցուցաբերում HALO կազմակերպության հետ համագործակցությամբ։ Մենք 17 միլիոն դոլար ենք ներդրել այդ տարածաշրջանում մարդկանց անվտանգությունը ապահովելու համար»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը այդ ծրագիրը շատ հաջողված է համարում և այժմ դիտարկում է «գործողություններ, որոնք, իր կարծիքով, կարող են նպաստել հակամարտությունների կարգավորմանը և կօգնեն ապահովել շատ վաղեմի հակամարտության երկարաժամկետ խաղաղ և արդար լուծումը։

«Մենք կշարունակենք մեր աշխատանքը և կսատարենք բարեփոխումներին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Դրանք շատ կարևոր ջանքեր են, որոնք, հուսով ենք, հաջողված կլինեն»,- հայտարարել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 5 կմ/ժ
16 C°
 
14°  26° 
31.05.2020
14°  28° 
01.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: