ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ երկրները պանդեմիայի պատճառով արգելելու են հնդկաձավարի և սխտորի արտահանումը. ԻՆՏԵՐՖԱՔՍ

4damki.ru

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան 10-ն օր հետո սահմանելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից արտահանման արգելք՝ մթերային ապրանքների առանձին տեսակների համար, ասված է հանձնաժողովի կայքում զետեղված ԵՏՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Սահմանափակման տակ են ընկնելու սոխը, սխտորը, շաղգամը, բրինձը, հնդկաձավարը, կորեկը, ալյուրը, հնդկաձավարից պատրաստի սննդային ապրանքները, արևածաղկի սերմերը և մանրացված հատիկաընդեղենը, Интерфакс-ին հղումով փոխանցում է aysor.am-ը:

ԵՏՀ Խորհրդի որոշումը (որն ընդունվել է մարտի 31-ին կայացած նիստում) ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակման օրվանից 10 օր հետո, նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Արգելքը կգործի մինչև հունիսի 30-ը:

Սա ԵՏՀ-ի կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների երկրորդ փաթեթն է՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված: Առաջինը վերաբերում էր ԵՏՄ-ից դուրս անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանիչ միջոցների, բժշկական արտադրանքի և նյութերի արտահանման արգելքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: