ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը խոստովանել է, որ թերագնահատել է կորոնավիրուսի սպառնալիքը մարդկանց հույս տալու համար. Բիզնես ինսայդեր

NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հենց ամենասկզբից իմացել է, որ հազարավոր ամերիկացիներ կարող են մահանալ, սակայն շարունակել է վարակի սպառնալիքին չափից շատ կարևորություն չտալ, որպեսզի երկրի համար պահպանի լավատեսությունն ու մարդկանց  ուրախ պահի: Այս մասին հայտնում է Business Insider կայքը:

Երեքշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Թրամփին հարց են տվել, թե  արդյոք նա ամերիկացիներին կեղծ ապահովության զգացում է ներշնչել՝ ասելով, որ վարակը  շուտով կանհետանա, չնայած պարզ էր, որ վարակման դեպքերի քանակը և մահվան թիվը պետք է աճեին։


«Ես ամեն ինչ գիտեի։ Գիտեի, որ կարող է՝ սարսափելի բան ստացվել, գիտեի, որ զարգացման դրական սցենար էլ կարող էր լինել: Չեմ ցանկանում բացասական մարդ լինել: Իրապես շատ հեշտ է բացասական տրամադրված լինել այս ամենի վերաբերյալ։ Սակայն ցանկանում եմ մարդկանց նաև հույս տալ: Մենք մեր երկրի համար ամենադժվար ժամանակաշրջանն ենք ապրում»,- հավելել է նա։

Այս հայտարարությունն արվել է, երբ Սպիտակ տան կորոնավիրուսի գծով օպերատիվ խումբը զգուշացրել է, որ համավարակի հետևանքով երկրում կարող է 100 000-ից մինչև 240 000 մարդ մահանալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: