ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը պարզեցրել է դեպի Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձևակերպումը

Фото: kremlin.ru

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի արձանագրությունը:  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արձանագրությունը, որը ստորագրվել է 2019թ․ հոկտեմբերին Մոսկվայում, պարզեցնում է դեպի Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձևակերպումը։ Այդ նպատակով այն չեղարկում է ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից քիչ օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ շարժիչների համար վառելիք, ջեռուցման յուղ, նավթային հեղուկ պարաֆին տանելու համար։

Դաշնային օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է մարտի 19-ին և մարտի 25-ին հավանության է արժանացել Դաշնային խորհրդի կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: