Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
«Մենք շնորհավորում ենք Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ:
Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այս համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, դրա լավագույն վկայությունն են:
Դրանք մեկ անգամ ևս փաստեցին, որ մարդու իրավունքները, մասնավորապես ընտրելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը, անօտարելի են և համընդհանուր: Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը, հստակորեն սահմանում են, որ մարդու իրավունքների համատեքստում որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, և բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունքի ուժով կարող են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Այս իրողությունն ամբողջովին արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սկզբունքներում և տարրերում, որտեղ ամրագրված է այդ իրավունքով Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարության մեջ հակամարտության կարգավորմանն ուղղված սկզբունքների և տարրերի համատեքստում ևս մեկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչության դերն իր ապագան որոշելու գործում:
Արցախի ապագա իշխանությունները, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում արդեն ստացել են, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով ստանալու են Արցախի ժողովրդի մանդատը, առանձնահատուկ պատասխանատվություն և դերակատարում ունեն ղարաբաղյան խաղաղ գործընթացում:
Արցախի ընտրված իշխանությունների ակտիվ ներգրավումը որպես հակամարտություն կարգավորման հիմնական կողմ էականորեն կբարձրացնի բանակցային գործընթացի արդյունավետությունը և կապահովի առաջընթաց կարգավորման առանցքային հարցերում:
Արցախի ընտրությունները կարևոր են նաև տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդման տեսակետից: Այն վերստին փաստում է իրողությունը, որ հակամարտությունը չի կարող դառնալ անհաղթահարելի խոչընդոտ ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին:
Այս օրերին մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Արցախի ժողովրդի դեմ չորս տարի առաջ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին: Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ տարածաշրջանի բոլոր երկրների ժողովրդավարական զարգացումը և սեփական ժողովուրդների առջև հաշվետու իշխանությունների ձևավորումը տարածաշրջանային անվտանգության և հակամարտության խաղաղ կարգավորման գրավականն է», - ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 1,03 կմ/ժ