ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա. Նիկոլ Փաշինյան

2019 թվականի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով, և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ իրենց հերթին հարկային հավաքագրումների 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով:
Եվ կարծում եմ, իհարկե, բոլորիս հայտնի է, և բոլորս գիտակցում ենք, ցավոք, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան: Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք: Բայց մեծ հաշվով 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել են նոր պայմաններ, նոր իրավիճակ, և ճգնաժամային իրավիճակում մենք պետք է նույնքան արդյունավետ կարողանանք տնտեսական որոշումներ կայացնել: Իհարկե, այս համատեքստում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն տնտեսվարողներին և քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Պետական եկամուտների կոմիտեին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար: Եվ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ճգնաժամը ոչ թե պետք է առիթ դառնա, որ մենք հարկային կարգապահությունը նվազեցնենք, այլ, ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա: Եվ ուզում եմ ասել, որ այն, այսպես ասած, շրջիկ խոսակցությունը, որ կա չէ՞, պտտվում են, չէ՞, այսպիսի խոսակցություններ, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում և հավաքում: Ուզում եմ կրկին ընդգծել որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, եկամուտների և շահույթների առկայության պարագայում, այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ չունեն: Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց, ընդհանուր առմամբ նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրեր ենք իրականացնում: Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, այլ, ընդհակառակը, պետք է ուժեղանա, որովհետև առավել ևս այս ճգնաժամային շրջանում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- ասաց վարչապետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: