Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մարտի 31-ին ուշադրությամբ հետևել եմ Արցախում համապետական ընտրությունների անցկացման ընթացքին:
Ընտրություններն այլևս կայացած են, նախնական արդյունքները` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը և ազատորեն արտահայտել իրենց կամքը:
Կարևոր է շարունակել այս իրողությունը միջազգային հանրությանը, գործընկեր պետություններին ընկալելի դարձնելու համատեղ աշխատանքը: Արցախի նորընտիր իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ու նաև այս փաստարկով ամուր և վստահ ներկայացնեն արցախցիների ձգտումներն ու իղձերը:
Նույն գիտակցումով և մեր ազգային շահերից ելնելով` առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, մի կողմ դնենք մեր անհատական և քաղաքական համակրանքներն ու ցանկությունները և հարգենք Արցախի քաղաքացիների ընտրությունը:
Ուրախ եմ, որ այս մտայնության կրողն են նաև ընտրապայքարին մասնակցած` հերոսական անցյալ ունեցող իմ մարտական ընկերները և Արցախի առանցքային այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատները, որոնք պատրաստ են միմյանց ձեռք սեղմելու և տրամադրված են համագործակցության:
Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը:
Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի:
Փա՛ռք մեր հերոսներին:
Հուսով եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ևս կանցնի նույնպիսի բարձր մասնակցության ու կազմակերպվածության պայմաններում, և Արցախի նորընտիր իշխանությունները կլծվեն երկիրը աշխարհաքաղաքական այս բարդ և մարտահրավերներով ու վտանգներով լի պայմաններում ղեկավարելու չափազանց պատասխանատու առաքելությանը:
Ուզում եմ վստահ լինել, որ աշխարհը պատուհասած համաճարակի դեմ իշխանությունների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները տվել են ցանկալի արդյունքը, և առաջիկայում մտահոգվելու առիթ չենք ունենա: Այդ վտանգը աշխարհում դեռ չեզոքացված չէ: Խնդրում եմ շարունակեք զգոն լինել, հոգ տանել ձեր առողջության և կյանքի մասին: Ինքներդ եք հասկանում` առջևում դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու:
Ես էլ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ շարունակելու ջանքերս՝ հանուն Արցախի խաղաղության և անվտանգության, ի նպաստ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ի բարօրություն Արցախի քաղաքացիների:
Արցախի շահը վե՛ր է ամենից:
Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,
Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս`ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ:
Շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն ինչպես Արցախի քաղաքացիների, այնպես էլ ամեն օր Արցախով ապրող, տասնյակ տարիներ Արցախին ամեն կերպ աջակցող` համայն հայության սպասումներն արդարացնելու առումով:
Աստված զորավիգ և պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ
18 C°
29° 17°
27.04.2024
29° 16°
28.04.2024
Հարցում