ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին է տեղեկացրել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում  Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար:

«Նշված գումարով նախատեսվում է վճարել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման արդեն իսկ կատարված աշխատանքների համար: Որոշման ընդունումը պայմանավորված է կատարված աշխատանքների դիմաց վճարելու անհրաժեշտությամբ։ Խաչքարը վարչապետի այցի շրջանակում տեղադրվելու էր Հաագայում գտնվող Խաղաղության պալատի այգում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համաճարակը կհաղթահարվի և վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցի շրջանակում խաչքարը կտեղադրվի»,- նշել է Մանե Գևորգյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: