ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստն է հանձնել. CNN

Win McNamee / Getty Images

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կորոնավիրուսի առկայության ստուգման թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել, փոխանցում է CNN_ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

ԱՄՆ նախագահին բուժող բժիշկ Շոն Քոնլիի ստորագրած նամակում նշված է, որ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ է հանձնել: Նա առաջին անգամ ստուգվել էր անցալ ամիս՝ Բրազիլիայի կառավարության պատվիրակության հետ հանդիպումից հետո, որի անդամներից մեկը, ինչպես պարզվել էր հետո, COVID-19-ով էր հիվանդ:

Սպիտակ տան հրապարակած նամակում նշված է, որ Թրամփը հետազոտվել է նոր շտապ թեստով, որի արդյունքները պատրաստ են եղել 15 րոպե հետո: «Նա առողջ է, ախտանիշներ չկան»,- հաստատել է ԱՄՆ նախագահին բուժող բժիշկը:

Թրամփը մի փոքր ավելի ուշ Սպիտակ տանը կայացած երեկոյան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է թեստի արդյունքները: «Կարծում եմ, որ ինձ հետաքրքիր էր տեսնել, թե դա որքանով է արագ գործում»,- ասել է նախագահը՝ նկատի ունենալով կորոնավիրուսի ախտորոշման նոր շտապ թեստը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: