ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն դիմած քաղաքացիներից միայն 220-ը կկարողանան Երևան վերադառնալ․ դեսպան

travelcar.am

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն դիմած քաղաքացիներից միայն 220-ը կկարողանան վերադառնալ Հայաստան. փոխանցող ինքնաթիռն ընդամենն այդքան տեղ ունի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը՝ խոսելով ապրիլի 6-ին կազմակերպվելիք չարտերային թռիչքի մասին։

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումը։ Շատ մարդիկ ժամանակավորապես էին գտնվում Ռուսաստանում, մյուսներն արդեն տոմսեր էին գնելու վերադառնալու։ Մարդիկ մտածում էին, որ շուտով նորից թռիչքները կվերականգնվեն, բայց վերջերս հայտարարություն եղավ, որ վիճակը կձգվի մինչև ապրիլի 30-ը։ Մեզ մոտ 800 քաղաքացիներ դիմեցին՝ Հայաստան գնալու խնդրանքով»,-պատմեց Տողանյանը։

Թե ինչպես կլուծվի դեսպանատուն դիմած մնացած ՀՀ քաղաքացիների հարցը, դեռևս պարզ չէ:

Դեսպանը հավելեց, որ վերադարձին ինքնաթիռը կկարողանա իր հետ ուղեբեռ վերցնել Երևանից Մոսկվա, բայց ոչ ուղևոր։

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին, կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Դեսպանությունը հիշեցնում է, որ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: