ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Ես հաստատ ընտանիքի հետ կվերադառնամ Հայաստան. Քորթնի Քարդաշյան

Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի իսկապես կարևոր գործ՝ այդքան կարճ ժամանակում: Այդ ճամփորդության մեծ մասն էր Էջմիածնի Մայր տաճար այցելությունը և մեր երեխաներին այնտեղ մկրտելը: Դա ոչ միայն առաջին եկեղեցին է Հայաստանում, այլև համարվում է, որ այն աշխարհում առաջին քրիստոնեական տաճարն է, քանի որ Հայաստանը առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը: Այնպիսի ուժեղ զգացողություն էր այնտեղ գտնվելը: Երեխաներին այնտեղ մկրտելը մեզ ստիպեց զգալ ակնածանք ու խոնարհություն»,-գրել է Քարդաշյանը:

Նա հիշեցրել է, որ կարճ ժամանակով՝ ընդամենը 3 օրով էին Հայաստանում, սակայն հասցրել են իրենց երեխաների հետ շրջել, երեխաները լսել են իրենց ընտանիքի մասին պատմությունները:  «Երեխաները հավանել են պատմությունը այն մասին, թե ինչպես է Նոյի տապանը կանգնել Արարատի գագաթին: Կարծում եմ, որ դա նրանց համար հուզիչ էր, և նրանց ստիպեց հպարտանալ, որ ինչ-որ ձևով կապված են այդ երկրի հետ»,-գրել է հեռուստաաստղը:

Նա նաև հիշել է, որ ինքն ու Քիմը հայկական ավանդական զարդերով, հագուստով փոքրիկ ֆոտոսեսիա են ունեցել, նշել, որ դա ավելին էր, քան պարզապես զգեստներ կրելը, դա իրենց ստիպել է հպարտանալ:

«Չնայած մենք կարճ ժամանակում շատ բան արեցինք, ես հաստատ ընտանիքի հետ կվերադառնամ այս երկիր: Մենք դեռ շատ պատմություն ունենք ուսումնասիրելու»,-եզրափակել է Քարդաշյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 7 կմ/ժ
24 C°
 
14°  25° 
06.06.2020
15°  27° 
07.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: