ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

ՀՀ վերադառնալ ցանկացողներից առաջնահերթությունը տրվելու է խիստ հրատապ պատճառներ ունեցող քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։  Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հարգելի քաղաքացիներ,

Ի պատասխան Ձեր կողմից հնչեցվող որոշ հարցադրումների՝ նշենք, որ դեսպանությունը ձեռնարկում է հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան։

Այդուհանդերձ, նշենք, որ ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։ Մինչդեռ նշենք, որ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը։

Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ Այս մասին նշել էինք նախորդ հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ավելորդ ենք համարում ցանկացած շահարկում այս հարցում։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք նաև, որ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- նշված է հայտարարությունում: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 7 կմ/ժ
24 C°
 
14°  25° 
06.06.2020
15°  27° 
07.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: