ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ

Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ: Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատեց իր ագրեսիվ վերաբերմունքն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ:

Չհաշտվելով այն մտքի հետ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարությամբ հղվում է միջազգային իրավունքի որոշ կետերի, որոնք մեկնաբանում  է այնպես, ինչպես շահեկան է իր երկրի համար:

Սակայն հարկ է նշել, որ անկախ միջազգային կարգավիճակից ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունքի ուժով կարող է ազատորեն որոշել իր քաղաքական կարգավիճակը: Իսկ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի վրա անկախություն է հռչակել դեռևս 1991թ.-ին, այն էլ ԽՍՀՄ բոլոր գործող օրենքների համապատասխան, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին:

Համապետական այս ընտրություններով Արցախը ժողովրդավարության տեսանկյունից իրավմամբ բավականին մեծ առաջընթաց գրանցեց, ինչին անկախությունից ի վեր չի կարողանում հասնել Ադրբեջանը, որտեղ իշխանությունը փաստացի ժառանգաբար է փոխանցվում:

Հետաքրքրականը նաև այն է, որ Ադրբեջանը խոսում է միջազգային նորմերի խախտման, ինչպես նաև ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ միջազգային կազմակերպությունները պարբերաբար հայտարարում են, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում ժողովրդավարական չափանիշների ոտնահարում է:

Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանը բոլոր առումներով բավականին հեռու է այն ժողովրդավարական չափանիշներից, որոնք առկա են Արցախում: Արցախի ժողովուրդն արդեն որերորդ անգամ ապացուցում է միջազգային հանրությանը, որ ունի բոլոր հնարավորությունները ժողովրդավարական հասարակությունում ապրելու: Այնինչ Ադրբեջանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն ուղեկցվում է հայտնի ընտրակեղծիքներով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ արցախցիներն այս ընտրություններով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժեքների բացարձակապես տարբեր համակարգերում ապրող ժողովուրդները երբևէ չեն կարող ապրել միևնույն տարածքում:   

Հետևաբար՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարածքային նկրտումներ առաջ քաշելը և Արցախում տեղի ունեցած ընտրությունները ոչ լեգիտիմ համարելը միանգամայն անիմաստ է դառնում:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: