ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Հնդկաստանում վաճառքի են հանել աշխարհի ամենաբարձր` Միասնության Արձանը «կորոնավիրուսի դեմ պայքարի համար». The Indian Express

AP

Հնդկաստանում անհայտ անձինք փորձել են համացանցի միջոցով վաճառել աշխարհի ամենաբարձր քանդակը՝ Միասնության արձանը (240 մետր), որը տեղադրված է Գուջարաթ նահանգում:   

Ինչպես հայտնում է The Indian Express-ը, նախաձեռնության նպատակն, իբրև թե, կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելն է եղել: Հուշարձանը վաճառքի է ներկայացվել OLX (Online Exchange) հարթակում, որտեղ հայտարարություններ են տեղադրվում ապրանքների վաճառքի, գնման կամ փոխանակման մասին:

«Արտակարգ իրավիճակ է: Վաճառվում է Միասնության արձանը հիվանդանոցների և բուժսարքավորումների համար միջոցներ հավաքելու նպատակով»,- ասվում էր հայտարարության մեջ:

Հուշարձանը գնահատվել է 300 մլրդ ռուփի (մոտ $4 մլրդ): Հայտարարությունը տեղադրվել է ապրիլի 4-ին, սակայն մեկ օր անց նահանգի իշխանությունները նոր նկատել են այն և դիմել ոստիկանություն:  

Հնդկաստանում կորոնավիրոսով վարակման 3588 դեպք է գրանցվել, որոնցից 99-ը՝ մահվան ելքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 8 կմ/ժ
18 C°
 
20°  33° 
07.07.2020
21°  34° 
08.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: