ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Fitch Ratings-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը՝ «բացասական» կանխատեսմամբ

Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի  էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում, փոխանցում է aysor.am-ը:

«Կորոնավիրուսի առաջացրած ցնցումը բացասական է ազդել Հայաստանի տնտեսության վրա ապրանքատեսակներից (արտահանման մեծ մասը), Ռուսաստանի տնտեսությունից (գումարային փոխանցումներ, առևտուր և արտասահմանյան ուղիղ ներդնումներ) և զբոսաշրջությունից կախվածության պատճառով, որը միայն մասնակիորեն փոխհատուցվում է նավթի ցածր գներից ստացված եկամտով: Դա կատարվում է Հայաստանի մաքուր արտաքին պարտքի հարաբերականորեն բարձր մակարդակի և ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտի ֆոնին, որը միայն մասամբ է ֆինանսավորվում կապիտալի ներհոսքի հաշվին, որը չի ստեղծում պարտքային պարտավորություններ», - ասված է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ:

2019-ի նոյեմբերին Fitch Ratings-ը բարձրացրել էր Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ հաստատելով «B+» մակարդակում`«կայուն» կանխատեսմամբ:

«Չնայած մակրոտնտեսական քաղաքականության հուսալի կառուցվածքին և բարեփոխումներին պահպանվող հակվածությանը, տնտեսական ցնցումը հանգեցրել է այն բանին, որ պետական պարտքը ձեռք է բերել նկատելիորեն ավելի բարձր հետագիծ, և 2020թ-ի մեր կանխատեսումները փոխկապակցված են COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված բացասական ռիսկերի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Վերլուծության հեղինակները կանխատեսում են, որ կորոնավիրուսի առաջացրած ցնցումը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը` 2019թ.-ին գրանցված 7,6%-ից մինչև 2020թ.-ին 0,5%:

Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասնակիորեն կվերականգնվի 2021թ.-ին` մինչև 5,5% արտաքին պահանջարկի վերականգնման, ներդրումների աճի, հաճախակի սպառման վերականգնման և չափավոր բյուջետային քաղաքականության պայմաններում զբաղվածության մեծացման շնորհիվ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: