ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԺ՝ Ապրիլյան պատերազմի հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը գրություն է ստացել, որով նրան ապրիլի 13-ին կամ 16-ին հրավիրել են ԱԺ՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի նիստին, փոխանցում է Tert.am-ը

Տեղեկությունը հաստատել է է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով»,-ասված է Մերի Հարությունյանի տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի  հարցին՝ Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը, գրասենյակի պատասխանատուն նշել է, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի որոշման մասին ավելի ուշ կտեղեկացնեն թե՛ լրատվամիջոցներին, թե՛ հանձնաժողովին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: